«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցութային ծրագիր

smartboard-o2

Մրցութային ծրագրի նպատակն է դպրոցներին վերազինել նորագույն ինտերակտիվ էկրաններով և նպաստել նախագծային ուսուցման կարողությունների զարգացմանը դպրոցներում։ Տեխնիկան հնարավորություն կտա «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառմամբ ներդնել դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։

Ծրագրի մասին

World-Map-05-scaled
02-b
World Map 06

Կրթության արդիականացմանն ուղղված «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագրի իրագործման տարբեր փուլերում բախվել ենք դպրոցներում տեխնիկական միջոցների սղության՝ ավելի հաճախ բացակայության խնդրին։ «Աշխարհացույց» կրթական ծրագիրը լիարժեք օգտագործում է brainograph.com հարթակում առաջարկվող նորարարական տեխնոլոգիական լուծումները։ Դրանցից լավագույնս օգտվելու համար անհրաժեշտ են 21-րդ դարի կրթությանը հարիր տեխնիկական միջոցներ։ 

Հենց այս կարիքի առաջնահերթությունից ելնելով՝ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում մշակել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցութային ծրագիրը։ Ծրագիրը նախագծային ուսուցման խթանման միջոցով դպրոցներին հնարավորություն է տալիս մրցութային կարգով վաստակել նոր սրենդի ինտերակտիվ սմարթ-էկրաններ։

Հայաստանի դպրոցներին ժամանակակից շունչ տալուն միտված խիստ կարևոր այս ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հովանավորության շնորհիվ։

Առավելություններ

Նորագույն ինտերակտիվ սմարթ-էկրանները բազմաֆունկցիոնալ են և կիրառելի են ոչ միայն «Աշխարհացույց»-ի համար, այլև տարբեր առարկաների դասերի կազմակերպման, ինչպես նաև համաշխարհային գիտելիքին դասարանից հասանելիություն ունենալու համար: Սմարթ-էկրանների առկայությունը դպրոցներում ապահովում է 21-րդ դարի պահանջներին համահունչ դասապրոցես։ Այն նպաստում է՝

  • «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառմամբ դասապրոցեսի կազմակերպմանը,
  • դասավանդման արդի մեթոդների և գործիքակազմի կիրառմանը,
  • ուսուցչի տեխնոլոգիական կարողությունների զարագացմանը,
  • ինտերակտիվ և պատկերավոր դասապրոցեսի անցկացմանը,
  • նախագծային ուսումնառության զարգացմանը,
  • նոր կրթական միջավայրի ձևավորմանը,
  • դասապրոցեսում աշակերտների հետաքրքրության և ներագրավվածության բարձրացմանը։
KA852282

Անցկացման կարգ

Մրցույթ-ծրագիրն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում ընտրվում են ծրագրի չափանիշներին համապատասխանող դպրոցներ, իսկ երկրորդ փուլում մասնակից դպրոցներից պահանջվում է իրականացնել նախագծային աշխատանք՝ Հիմնադրամի կողմից սահմանված չափանիշների համաձայն։ 

2023 թվականին ծրագրին դիմել է 59 դպրոց, որոնցից 2-րդ փուլ է անցել 49 դպրոց։ Վերջիններից ընտրվել է լավագույն նախագծային աշխատանք ներկայացրած 40 դպրոց, որոնք ճանաչվել են հաղթող և արժանացել սմարթ-էկրանների։

Հավատացած ենք, որ տեխնիկական լավագույն հագեցվածություն ունեցող դպրոցները, որտեղ առկա են նաև «Աշխարհացույց» ծրագրով վերապատրաստված և վերապատրաստվող ուսուցիչներ, կարող են լիարժեքորեն ստանձնել մրցունակ սերունդ կրթելու առաքելությունը՝ քայլելով ժամանակի պահանջներին համընթաց։

Հաղթող դպրոցների ցանկ

Աջակիցներ

Manoogian

Դարձի՛ր նվիրատու