Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր՝ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) www.visualarmenia.org կայքի (այսուհետ՝ Կայք) կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը: Հիմնադրամը Ձեր վերաբերյալ տեղեկություն է հավաքում, երբ Դուք այցելում և գործողություններ եք կատարում Կայքում։

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

Շարունակելով մուտք գործել կամ օգտագործել Կայքը` Դուք համաձայնում եք սույն «Գաղտնիության քաղաքականությանը»:

Տեղեկությունների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Դուք գիտակցում և համաձայնում եք, որ այն անունը, որը կնշեք նվիրաբերություն կատարելիս՝ կարող է տեղադրվել և հրապարակվել Կայքում՝ որպես նվիրատուի անուն, եթե «Անձնական տվյալներ» դաշտում չեք ընտրում «Գաղտնի» նվիրաբերության տողը կամ այլ միջոցով (օրինակ՝ էլեկտրոնային նամակ գրելով) տեղեկացնում Հիմնադրամին այդ մասին։

Անձնական տվյալների հավաքագրում

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար,

բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը, 

դ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը,

ե) Մեզ հետ ունեցած նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն։

Գաղտնիության քաղաքականության դրույթների համաձայն` անձնական տվյալների տրամադրմամբ՝ Դուք Հիմնադրամին տալիս եք անժամկետ, անփոփոխ, փոխանցելի թույլտվություն՝ օգտագործել, վերարտադրել, պահել և գաղտնիության Ձեր նախապատվության համաձայն՝ Կայքի գործունեության հետ կապված ցուցադրել, հրապարակել, փոխանցել և տարածել այդ տեղեկությունը:

Մենք չենք տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալի, այդ տվյալները հավաքագրվում և պահպանվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից:

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

ա) Կայքի բնականոն շահագործում,

բ) Ձեր կողմից կատարված նվիրատվությունների ընդունման, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրման և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկման,

գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,

դ) անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով տեղեկությունների ճշտում կամ հաղորդում, մեր գործունեության վերաբերյալ նորությունների տրամադրում:

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Հիմնադրամին՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։

Հիմնադրամի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը և օգտագործմանն առնչվող հարցերի առկայության դեպքում, Դուք կարող եք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով info@visualarmenia.org էլեկտրոնային հասցեին։

Փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականությունում։ 

Կապ

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը», ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ info@visualarmenia.org: