Ծրագրեր

World map 02

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մշակում և իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք առաջարկում են նորարար համակարգային լուծումներ Հայաստանի կրթության ոլորտի տարբեր խնդիրներին։ 

Հենց այդ խնդիրների վերհանման արդյունքում ստեղծվեց «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագիրը, որի նպատակն առաջադեմ կրթական գործիքների, մեթոդաբանության և ուսուցիչների կարողությունների համալիր զարգացման միջոցով Հայաստանի կրթական ոլորտի սրընթաց զարգացումն է։ Այն իր շուրջ ձևավորվել է մեծ ուսուցչական և աշակերտական համայնք։

ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ

World Map 08
KA852262
World Map 06

«Աշխարհացույց»-ը նորարար կրթական ծրագիր է։ Այն գործում է brainograph.com հարթակում, որը ստեղծվել է գիտական մտքի, տեխնոլոգիական լուծումների և ուսուցման ժամանակակից մեթոդների համատեղությամբ՝ հնարավորություն տալով կրթական բովանդակությունը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։ 

«Աշխարհացույցն» առաջարկում է պատմական առարկաների դասավանդում ամբողջովին նոր մոտեցմամբ․ ինտերակտիվ քարտեզի շնորհիվ պատմական ցանկացած իրադարձություն կապվում է տարածության և ժամանակի հետ։ 

«Աշխարհացույց»-ը ոչ միայն հետաքրքիր և ինտերակտիվ է դարձնում դասապրոցեսը, այլև օգնում է աշակերտներին և ուսուցիչներին զարգացնել սովորելու և սովորեցնելու մի շարք հմտություններ։

«Աշխարհացույց»-ը նպաստում է աշակերտի՝

  • հայրենաճանաչությանն ու աշխարհաճանաչությանը,
  • ստեղծարար մտքի զարգացմանը,
  • համակարգային մտածողությանը,
  • վերլուծական մտքի ձևավորմանը,
  • հիշողության մարզմանը,
  • առաջադիմության բարձրացմանը և այլն։

«Աշխարհացույց»-ը նպաստում է ուսուցչի՝

  • դասամատուցման որակի բարելավմանը,
  • աշակերտների հետ արդյունավետ հաղորդակցմանը,
  • կարողությունների լիարժեք իրացմանը,
  • ժամանակի խնայողությանը,
  • տեխնոլոգիական գիտելիքների ձեռքբերմանն ու հմտանալուն,
  • առարկայի մասին գիտելիքների հարստացմանը,
  • ուսուցչի դերի ու հեղինակության բարձրացմանը և այլն։ 

Ուսուցիչների վերապատրաստման եռամսյա ծրագիր

Ուսուցիչների վերապատրաստման եռամսյա ծրագրի նպատակն է սովորեցնել ուսուցիչներին օգտվել «Աշխարհացույց»-ից՝ տալով նրանց ՏՀՏ ժամանակակից գիտելիքներ, սովորեցնել դասի պլանավորման, հարթակի կիրառման բազմաթիվ մեթոդներ և հնարներ՝ ապահովելով 21-րդ դարի կրթական պահանջներին համահունչ դասապրոցես։ Ծրագրի կարգախոսն է՝ սովորիր, կիրառիր, կիսվիր։

photo1689250077 - Copy

Մարզային սեմինարներ

IMG_1278

Մարզային սեմինարների նպատակն է մարզերի ուսուցիչներին ներկայացնել «Աշխարհացույց» կրթական հարթակը, երկարաժամկետ կիրառման համար տալ հնարների ու մեթոդների աշխատանքային փաթեթ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել լսածն ու տեսածը, ինչպես նաև վեր հանել լավագույն դասի համար ուսուցչին պակասող գործիքակազմը։

Ուսուցչի մենթորական կարողությունների զարգացման կրթաթոշակ

Ուսուցչի կրթաթոշակ ծրագրի նպատակն է ձևավորել մենթոր-ուսուցիչների կուռ համայնք՝ տալով նրանց հաղորդակցման, առաջնորդական, մեթոդամանկավարժական հմտություններ ու մասնագիտական ժամանակակից գործիքակազմ։

IMG_1220

Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում

World Map 05

Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում մրցութային ծրագրի նպատակն է դպրոցներին վերազինել նորագույն ինտերակտիվ էկրաններով և նպաստել նախագծային ուսուցման կարողությունների զարգացմանը դպրոցներում։ Տեխնիկան հնարավորություն կտա «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառմամբ ներդնել դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։

Աջակիցներ

Manoogian

Գործընկերներ

Vecto

Vecto Digital

Edu_ Armenia

Edu Armenia

Kznak

«ԿԶՆԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Միացի՛ր