Հիմնադրամի մասին
Ինչպես ծնվեց նորարարությունը
2020 թ․ նոյեմբերն էր, ու նորավարտ պատերազմի ծանր հետևանքների անդադար վերլուծությունն այն մտքին էր բերում, որ մեր երկիրը տեխնոլոգիապես աշխարհից հետ էր մնացել։ Թերացում, որի հետքերը ոչ միայն ռազմաճակատում էին, այլև խորապես արմատացած էին դասասենյակներում։ Այն արտացոլվեց խիստ անձնական մի պատմության մեջ, երբ հայրը փորձում էր օգնել դստերն ըմբռնելու պատմության դասը։ «Ուսուցչի» դեր ստանձնած հայրն առերեսվեց ժամանակի պահանջերին անպատրաստ կրթական համակարգի հետ։ Այս դրվագը բացահայտեց համակարգի բացերը՝ դասը պատկերավոր ու հասանելի մատուցելու անբավարար ռեսուրսներ, գործիքներ ու միջավայր։ Ակնհայտ էր, որ սերունդներին ապագային պատրաստելու համար նորարարության կարիք կար։
Սթափեցնող այս իրականությունը մի նոր գաղափարի ծնունդ դարձավ. ինչու՞ չստեղծել կրթական մի այնպիսի տեխնոլոգիա, որը կվերափոխեր սովորելու ձևը հայկական դպրոցներում՝ սովորողին որպես քաղաքացի խորապես կապելով սեփական երկրի և ինքնության հետ։ Այդ նորարարությունը պետք է լիներ ներգրավող, մոտիվացնող, առաջարկեր ինտերակտիվ գործիքներով հարուստ, հարմարավետ միջավայր, որտեղ սովորողը կարող էր գտնել ՀՀ կրթական պահանջները բավարարող համակարգված ու որակյալ բովանդակություն, որտեղ ինտեգրված կլինեին նաև ազգային ուսումնական ծրագրին հարմարեցված տեխնոլոգիահեն մեթոդներ։
Նորարարությունից դեպի համակարգային լուծումներ
Մեր ճանապարհը սկիզբ առավ բովանդակության մատուցման «Բրեյնոգրաֆ» նորարարական կրթական տեխնոլոգիայից, որի հիմքում սովորելու և սովորեցնելու պատկերացումները վերափոխելու մտահղացումն էր։ Այն առաջարկում է դասի մատուցման նոր ձև և մոտեցում՝ հնարավորություն տալով հանրակրթական ծրագրի բովանդակությունը մատուցել պատկերավոր և ինտերակտիվ եղանակով ներգրավող միջավայրում։
Միաժամանակ, երբ 2021-2022 թթ․ դպրոցներում ներդրվեց «Բրեյնոգրաֆի» փորձարարական տարբերակը 7-րդ և 8-րդ դասարանների Հայոց պատմության բովանդակությամբ, ակնհայտ դարձավ, որ հանրակրթության մարտահրավերները շատ ավելի համակարգային են, քան տեխնոլոգիան է։
Սկսվեց դպրոցների հետ ամենօրյա աշխատանք ու քարտեզագրվեցին այնպիսի հիմնարար բացեր, ինչպիսիք են՝ ուսուցիչների արդի դասավանդման ցածր հմտությունները, թվային գրագիտության գրեթե բացակայությունը, հնացած ուսումնական մեթոդները և դպրոցներում կրթական արդի տեխնիկայի բացակայությունը։
Առանցքային այս բացահայտումները մեզ մղեցին մշակելու թիրախային ու փոխլրացնող ծրագրեր։ Որոշվեց շարունակել հայալեզու բազմաղբյուրային գիտական բովանդակության ստեղծումը՝ ընդլայնելով դասարաններն ու առարկաները։ Առաջնահերթություն դարձան ուսուցիչների ընդգրկուն վերապատրաստումները, մենթորական ծրագիրը և դպրոցներում կրթական միջավայրերի արդիականացումը՝ սմարթ-էկրաններ նվիրաբերելու միջոցով։
Ծրագրի վաղ փուլում այս ջանքերն աստիճանաբար վերածվեցին կուռ լուծումների՝ հանգեցնելով «Աշխարհացույց» նորարարական կրթական նախաձեռնության ստեղծմանը։ Այսօր «Աշխարհացույցը» ներառում է բազմաթիվ ծրագրեր ու հասցեագրում դրանք որպես մեկ ամբողջություն։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2020 թ․ նոյեմբերին Հայաստանի հանրակրթությունն արդիականացնելու առաքելությամբ։ Այս առաքելությունը գործի ենք վերածում երեք հիմնական ուղղություններով՝ տեխնոլոգիահեն կրթական ռեսուրսների ստեղծում, ուսուցիչների հզորացում և դպրոցների տեխնիկական վերազինում։
Մեր Թիմը

Մենք հավատացած ենք, որ լավագույն արդյունքների հիմքում միասնական թիմն է, որի հենքում գործակցության, փոխօգնության, փոխլրացման, կարգապահության, բարեխղճության և առաջնորդության մշակույթն է։ Հենց այս արժեքներով է առաջնորդվում զարգացման ծրագրերի իրականացման հարուստ փորձ ունեցող մեր թիմը։
Միասին ենք, որովհետև միևնույն արժեհամակարգի կրողն ենք, ապրում և աշխատում ենք նվիրումով՝ հանուն հզոր ու զարգացած Հայաստանի։
Թիմ
Հովհաննես Ղազարյան
Սոնա Եղիազարյան
Արևիկ Ավետիսյան
Արմեն Ներսեսյան
Աննա Եղոյան
Մարիաննա Հովհաննիսյան
Հռիփսիմե Մամրեյան
Արա Աբրահամյան
Աղասի Լորսաբյան
Գայանե Ղարիբյան
Արման Օրդյան
Դոնարա Մնացականյան
Հայկանուշ Ղևոնդյան
Մարիամ Խաչատրյան
Նաիրա Երկանյան
Սվետլանա Սահակյան
Հոգաբարձուներ

Սոնա Հովհաննիսյան
Հոգաբարձուների խորհրդի նախագահ
Մասնագիտական ոլորտները՝ կրթություն, կազմակերպական զարգացում, մարդկային ռեսուրսների կառավարում

Աշոտ Պետրոսյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Մասնագիտական ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, մանկավարժություն

Վահագն Ջավախյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Մասնագիտական ոլորտները՝ սպորտ, մանկավարժություն
Նվիրաբերել

Registered before? Log in to use your saved details.
If you registered an account, please enter your details below to login. If this is your first time, proceed to the donation form.











