Մեդիա

Վիզուալ Հայաստան հիմնադրամն այս անգամ համախմբել էր «Աշխարհացույց»-ի համար պատմության բովանդակություն ստեղծողներին
Uncategorized

Վիզուալ Հայաստան հիմնադրամն այս անգամ համախմբել էր «Աշխարհացույց»-ի համար պատմության բովանդակություն ստեղծողներին

Ավելի քան 2000 մշակված հոդված․ պատկերացնու՞մ եք՝ որքան ժամանակ ու նվիրում է անհրաժեշտ այդ ամբողջ բովանդակությունը ստեղծելու և աշխատանքը բարձր որակով կատարելու համար։ Հետազոտություն, նյութերի հավաքագրում, հոդվածի պատրաստում, խմբագրում, սրբագրում․․․ սա յուրաքանչյուր հոդվածի մշակման աշխատանքային շղթայի միայն հիմնական հատվածն է։ 

Ձեզ հասնող յուրաքանչյուր նյութ առավել ճշգրիտ դառնալու համար անցնում է մի քանի կարևորագույն փուլ։ Մեր սկզբունքն է ստեղծել բացառապես որակյալ բովանդակություն, որը կծառայի ոչ միայն աշակերտներին և ուսուցիչներին, այլև վստահելի աղբյուր կդառնա տեղեկատվությունը օգտագործելու կարիք ունեցող բոլոր շահառուների համար։

«Փոքր կանգառ մեծ գործերից առաջ»․ արդեն կատարած աշխատանքը հետահայաց դիտարկելու և նոր գաղափարների քննարկման նպատակով էլ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում օրերս կայացել է «Աշխարհացույց»-ի՝ պատմության բովանդակության ստեղծման թիմի հանդիպումը, որին ներկա են եղել թե՛ տևական ժամանակ մեզ հետ աշխատող, թե՛ նոր միացած անդամները։ Հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին ու բարձր գնահատել նրանց աշխատասիրությունն ու ներդրումը համատեղ նպատակի իրագործման համար։

Այս պրոֆեսիոնալ թիմի հետ դեռ երկար և արդյունավետ ճանապարհ ենք անցնելու, իսկ առաջիկայում կներկայացնենք նրանց՝ «Վիզուալ Հայաստան»-ի թիմակից դառնալու պատմությունը։ Հետաքրքիր դրվագներ ենք խոստանում։