«Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցութային ծրագիր

Մրցութային ծրագրի նպատակն է դպրոցներին վերազինել նորագույն ինտերակտիվ էկրաններով և նպաստել նախագծային ուսուցման կարողությունների զարգացմանը դպրոցներում։ Տեխնիկան հնարավորություն կտա «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառմամբ ներդնել դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։
Ծրագրի մասին



Կրթության արդիականացմանն ուղղված «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագրի իրագործման տարբեր փուլերում բախվել ենք դպրոցներում տեխնիկական միջոցների սղության՝ ավելի հաճախ բացակայության խնդրին։ «Աշխարհացույց» կրթական ծրագիրը լիարժեք օգտագործում է brainograph.com հարթակում առաջարկվող նորարարական տեխնոլոգիական լուծումները։ Դրանցից լավագույնս օգտվելու համար անհրաժեշտ են 21-րդ դարի կրթությանը հարիր տեխնիկական միջոցներ։
Հենց այս կարիքի առաջնահերթությունից ելնելով՝ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում մշակել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցութային ծրագիրը։ Ծրագիրը նախագծային ուսուցման խթանման միջոցով դպրոցներին հնարավորություն է տալիս մրցութային կարգով վաստակել նոր սրենդի ինտերակտիվ սմարթ-էկրաններ։
Հայաստանի դպրոցներին ժամանակակից շունչ տալուն միտված խիստ կարևոր այս ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հովանավորության շնորհիվ։
Առավելություններ
Նորագույն ինտերակտիվ սմարթ-էկրանները բազմաֆունկցիոնալ են և կիրառելի են ոչ միայն «Աշխարհացույց»-ի համար, այլև տարբեր առարկաների դասերի կազմակերպման, ինչպես նաև համաշխարհային գիտելիքին դասարանից հասանելիություն ունենալու համար: Սմարթ-էկրանների առկայությունը դպրոցներում ապահովում է 21-րդ դարի պահանջներին համահունչ դասապրոցես։ Այն նպաստում է՝
- «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառմամբ դասապրոցեսի կազմակերպմանը,
- դասավանդման արդի մեթոդների և գործիքակազմի կիրառմանը,
- ուսուցչի տեխնոլոգիական կարողությունների զարագացմանը,
- ինտերակտիվ և պատկերավոր դասապրոցեսի անցկացմանը,
- նախագծային ուսումնառության զարգացմանը,
- նոր կրթական միջավայրի ձևավորմանը,
- դասապրոցեսում աշակերտների հետաքրքրության և ներագրավվածության բարձրացմանը։

Անցկացման կարգ
Մրցույթ-ծրագիրն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում ընտրվում են ծրագրի չափանիշներին համապատասխանող դպրոցներ, իսկ երկրորդ փուլում մասնակից դպրոցներից պահանջվում է իրականացնել նախագծային աշխատանք՝ Հիմնադրամի կողմից սահմանված չափանիշների համաձայն։
2023 թվականին ծրագրին դիմել է 59 դպրոց, որոնցից 2-րդ փուլ է անցել 49 դպրոց։ Վերջիններից ընտրվել է լավագույն նախագծային աշխատանք ներկայացրած 40 դպրոց, որոնք ճանաչվել են հաղթող և արժանացել սմարթ-էկրանների։
Հավատացած ենք, որ տեխնիկական լավագույն հագեցվածություն ունեցող դպրոցները, որտեղ առկա են նաև «Աշխարհացույց» ծրագրով վերապատրաստված և վերապատրաստվող ուսուցիչներ, կարող են լիարժեքորեն ստանձնել մրցունակ սերունդ կրթելու առաքելությունը՝ քայլելով ժամանակի պահանջներին համընթաց։
Հաղթող դպրոցների ցանկ
Աջակիցներ

Դարձի՛ր նվիրատու

Registered before? Log in to use your saved details.
If you registered an account, please enter your details below to login. If this is your first time, proceed to the donation form.