Մեր մասին

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ավելի քան երեք տարի  իրականացնում է ծրագրեր՝ ուղղված կրթության արդիականացման միջոցով մարդկային կապիտալի զարգացմանը։

Մենք հավատում ենք, որ միայն որակյալ կրթությունն է ապահովում մրցունակ, ապագայի մարտահրավերներին պատրաստ և բարձր արտադրողականություն ունեցող սերունդ։ Միայն այսպիսի սերունդն է ի վիճակի լուծել բարդ խնդիրներ, բռնել կայուն զարգացման ուղին ու դառնալ առաջադեմ։

Մեր ծրագրերն իրականացնելիս առաջին հերթին վերհանում ենք խնդիրները, վերլուծում դրանք խորությամբ, գտնում արդյունավետ և համակարգային լուծումներ, ապա անցնում իրագործմանը։

Մեր ծրագրերի արդյունքները թվերով՝ 2020 թ.-ից մինչ օրս «Վիզուալ Հայաստան»-ի ծրագրերի շահառու են ավելի քան 350 դպրոց, 500 ուսուցիչ, 20 հազար աշակերտ։ Ուրախ ենք, որ այս թվերը շարունակաբար աճում են։

Մեր առաքելությունն է կրթության արդիականացման միջոցով կերտել ապագայի մարտահրավերներին պատրաստ մրցունակ սերունդ։

Մեր Թիմը

Group of friends

Մենք հավատացած ենք, որ լավագույն արդյունքների հիմքում միասնական թիմն է, որի հենքում գործակցության, փոխօգնության, փոխլրացման, կարգապահության, բարեխղճության և առաջնորդության մշակույթն է։ Հենց այս արժեքներով է առաջնորդվում զարգացման ծրագրերի իրականացման հարուստ փորձ ունեցող մեր թիմը։ 

Միասին ենք, որովհետև միևնույն արժեհամակարգի կրողն ենք, ապրում և աշխատում ենք նվիրումով՝ հանուն հզոր ու զարգացած Հայաստանի։

Թիմ

Հովհաննես Ղազարյան

Հովհաննես Ղազարյան

Արմեն Ներսեսյան

Արմեն Ներսեսյան

Սոնա Եղիազարյան

Սոնա Եղիազարյան

Արևիկ Ավետիսյան

Արևիկ Ավետիսյան

Աննա Եղոյան

Աննա Եղոյան

Լուսինե Պառավյան

Լուսինե Պառավյան

Արևիկ Ավետիսյան

Արևիկ Ավետիսյան

Աննա Եղոյան

Աննա Եղոյան

Աննա Մաթևոսյան

Աննա Մաթևոսյան

Հոգաբարձուներ

WhatsApp Image 2021-11-19 at 11.56.22

Սոնա Հովհաննիսյան

Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մասնագիտական ոլորտները՝ կրթություն, կազմակերպական զարգացում, մարդկային ռեսուրսների կառավարում

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մասնագիտությունը՝ դաշնակահար, ուսուցիչ:

2006 թ.-ից աշխատում է մարդկային ռեսուրսների, մասնավորապես կրթության, ուսուցման և զարգացման ոլորտում:

Հանդիսանում է մի շարք կրթական ծրագրերի հեղինակ և համահեղինակ: Door International և Development Group միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach: 2010 թ. հանդես է եկել TEDxYerevan միջոցառման ժամանակ որպես խոսնակ:

Սոնա Հովհաննիսյանը բազմաբնույթ աշխատանքային փորձ ունի՝ այդ թվում արվեստի ոլորտում նախագծերի իրականացում, հասարակայնության հետ կապերի համակարգում, հասարակական կազմակերպության ղեկավարում, հանրակրթության և բարձրագույն կրթության ռազմավարական կառավարում, հեռահաղորդակցման բնագավառների ընկերություններում կազմակերպական զարգացման և կորպորատիվ ուսուցման ղեկավարում:

Ներկայում PicsArt ընկերության կորպորատիվ համալսարանի տնօրենն է։ Հանդիսանում է Grow edutainment և Brainee ընկերությունների համահիմնադիրը և ծրագրերի տնօրենը:

WhatsApp Image 2021-11-19 at 13.02.14

Աշոտ Պետրոսյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Մասնագիտական ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, մանկավարժություն

Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ մակրոտնտեսագետ է: Տնտեսագիտության թեկնածու է, գիտական աստիճանն ստացել է 2005 թ.-ին: 2009 թ.-ին նաև ուսանել է Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցում:

2021 թ.-ի մարտից նշանակվել է Հայրենիքի վերականգնման ու զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Երկար տարիներ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, զբաղվել է հիմնականում վերլուծական և հետազոտական աշխատանքներով, առևտրային կազմակերպությունների ֆինանսական վերլուծությամբ ու վարկանշմամբ: Որպես փորձագետ ներգրավված է եղել նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ծրագրերում: 2018-2020 թթ. զբաղվել է զբոսաշրջային բիզնեսով՝ հիմնականում կենտրոնանալով ներգնա տուրիզմի վրա:

Ունի դասավանդման երկար տարիների փորձ: Դասավանդել է ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնում, Եվրոպական Կառոլոս Մագնուս համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2015 թ.-ից առ այսօր դասավանդում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում:

3-new

Վահագն Ջավախյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Մասնագիտական ոլորտները՝ սպորտ, մանկավարժություն

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, թեթև ատլետիկայի մի շարք միջազգային մրցումների մասնակից է, զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ: Հայաստանը պատվով ներկայացրել է Ֆրանսիայում, Իրանում, Թուրքիայիում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում կայացած մրցույթներին, Եվրոպայի գավաթի մրցաշարերին։

Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ, վազքի մրցույթներում՝ ՀՀ ռեկորդակիր։

Ունի դասավանդման երկար տարիների փորձ, այսօր զբաղվում է մարզչական գործունեությամբ, 2012 թ. մինչ օրս ղեկավարում է Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը, իսկ 2013 թ.-ից՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան:

2001-2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերի սպորտային վաշտում:

Աջակիցներ

Manoogian

Գործընկերներ

Vecto

Vecto Digital

Edu_ Armenia

Edu Armenia

Kznak

«ԿԶՆԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄ