«Աշխարհացույցը»՝ Մանկավարժական մտքի փառատոնին
Առաջին անգամ Մանկավարժական մտքի փառատոնը դուրս եկավ Երևանի «սահմաններից»․ արտագնա միջոցառումը կայացավ Սյունիքի մարզի Տաթևի միջնակարգ դպրոցում։ Վայրի ու օրվա ընտրությունը խորհրդանշական էր․ 1921թ․ ապրիլի 27-ին Տաթևի վանքում էր հայտարարվել Լեռնահայաստանի Հանրապետության մասին։ Պատմականության շունչը նկատելի էր նաև միջոցառմանը․ փառատոնի մեկնարկը տրվեց …
««Աշխարհացույց»-ն ինքնաբացահայտման և շարունակաբար կրթվելու նոր հնարավորություն է»․ Լաուրա Գրքիկյան
Լաուրա Գրքիկյանը մտադիր չէր դառնալ պատմության ուսուցիչ․ նրա երազանքն իրավաբանությունն էր։ Դասավանդելու մասին ևս չէր մտածում․ աշխատանքային փորձը սկսվել է կոշիկի ֆաբրիկայում։ Երկու տարի աշխատելուց հետո դադար վերցրեց, բայց, ի վերջո, «բոլոր ճանապարհները տարան դպրոց», արդյունքում՝ սիրելի աշխատանք և 33 տարվա մանկավարժական …
«Սյունիք» ՀԸ անդրադարձը Սիսիանում կայացած սեմինարին
Ապրիլի 13-ին Սիսիանում կայացած վերապատրաստմանը մասնակցում էր պատմություն, աշխարհագրություն և գրականություն դասավանդող 65 ուսուցիչ՝ Սյունիքի մարզի տարբեր համայնքների դպրոցներից։ «Աշխարհացույց» կրթական հարթակի ճանաչման և գործածման սեմինարի արդյունքների և տպավորությունների մասին ուսուցիչները պատմել են Սյունիք ՀԸ-ին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ …
«Ի տարբերություն մեզ՝ մեր աշակերտները հնարավորություն ունեն սովորելու այսպիսի հրաշալի հարթակով»
Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներն այս անգամ կազմակերպիչների դերում են․ «Աշխարհացույց» կրթական հարթակի ճանաչման և կիրառման մարզային սեմինարի մասնակիցների գրանցումը նրանց է վստահված։ Մեկ ժամ անց նրանք ցույց են տալիս աշխատանքի արդյունքը․ գրանցված 65 ուսուցիչ՝ Սյունիքի մարզի տարբեր խոշորացված համայնքների դպրոցներից՝ Սիսիան, Կապան, …
««Աշխարհացույց»-ը եզակի հայկական նախագիծ է»․ Hayk media
Ռուսալեզու հայկական լրատվական դաշտի առաջատարներից HAYK media ալիքն անդրադարձել է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործունեությանը՝ ներկայացնելով «Աշխարհացույց» կրթական հարթակը և «Սմարթ-Էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցութային ծրագիրը։ Ուրախալի է հատկապես այն փաստը, որ լրատվամիջոցը մեր գործունեությունն ու նախաձեռնությունները դիտարկել է հայկական արժեքների պահպանման …
«Աշխարհացույց»-ն օգնում է հանրակրթական պետական նոր չափորոշիչներով առաջնորդվող ուսուցչին
«Վաղուց էինք խոսում այն մասին, որ դպրոցական առարկաները որքան ինտերակտիվ լինեն, այնքան ընկալելի կդառնան աշակերտի համար։ Եվ սա արդեն իրականություն է․ նորարարական այս հարթակում վիզուալիզացվում են պատմություն և աշխարհագրություն առարկաները»,- հաղորդավարներ Արթուր Գեղամյանը և Դիանա Հարոյանը Շանթ հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրի եթերում …
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում արձակուրդներից հետո կսկսեն կիրառել «Աշխարհացույց» հարթակը
«Հենց տուն հասնեմ, իմ երեխաներին էլ եմ գրանցելու հարթակում»,- այսպես արձագանքեց դասընթացի մասնակիցներից մեկը՝ առաջին անգամ տեսնելով «Աշխարհացույց»-ի ինտերակտիվ քարտեզը։ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում այսօր աշակերտի դերում ուսուցիչներն էին․ որոշել են գարնանային արձակուրդները ևս ուսումնական նպատակով օգտագործել։ …
«Բարի լույս» ծրագիրն անդրադարձել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթին
«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը և Գավառի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Ամալյա Զոլյանը մարտի 20-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի եթերում ներկայացրին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթի մանրամասները, ինչպես նաև անդրադարձան «Վիզուալ Հայաաստան» զարգացման հիմնադրամի իրականացրած մյուս ծրագրերին։ Արևիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ …